Ոստիկանների, ուժայինների մի մասը տարբեր դրդապատճառներով կողմնորոշվել է ի օգուտ ադրբեջանական շահերի սպասարկմանը. ԱբրահամյանԱմրոցի դարպասները բաց են, և սա ֆիլմ չէ․ Վահե  ՀովհաննիսյանՊակիստանում ավտոբուսն ընկել է ձորը. կա 20 զոհ և 20 վիրավորԱնկախ նրանից, որ Երեւանում թվացյալ բնականոն կյանք է, մարդիկ մի կայծի են սպասում. Սուրեն ՊետրոսյանԴրամի փոխարժեքը՝ մայիսի 3-ին Իրավունք ունե՞ն արդյոք ոստիկանները մի ողջ գյուղ փակել...Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտը տեղեկացնում է, որ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՀՀ ԱԺ ութերորդ գումարման յոթերորդ նստաշրջանի հերթական նիստը՝ ուղիղ միացմամբԹուրքիայում բերման են ենթարկվել մի քանի տասնյակ գյուլենականներ Արդարադատության նախարարը կարգապահական վարույթ է հարուցել՝ Ռոբերտ Քոչարյանի գործով դատավոր Աննա Դանիբեկյանի նկատմամբ. «Ժողովուրդ»Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպԿարեն Անդրեասյանի խնդրահարույց և աչառու պաշտոնավարումը` Freedom House -ի զեկույցում. «Ժողովուրդ»Ճանապարհից երևում են նշաձողերը․ «Հրապարակ»Կառավարությունը 210 մլն դոլար արժողությամբ պայմանագիր է կնքել. Սարյանի «ՀայՓոստ»-ի փոխարեն` «Համաշխարհային առևտրի կենտրոն Երեւան». «Ժողովուրդ»Իսրայելը հարձակում է գործել Դամասկոսում. կան վիրավորներ
Կարեն Ջալավյանը` Քյոխը, մանրամասներ է պատմել 44-օրյա պատերազմից (տեսանյութ)
Ամբերդի խաչմերուկից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը փակ է70-ամյա փարպեցին ևս մասնակցում է բողոքի ակցիաներին․ «Հրապարակ»Ավտովթար՝ Երևան-Գյումրի ավտոճանապարհին․ «Volkswagen» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և շրջվել․ կա տուժածՀայրենիքի հանձնմանն անձամբ հետեւել է ռազմական ոստիկանության պետ Աշոտ Զաքարյանը․ «Հրապարակ»ՔՊ-ական պաշտոնյաները արդեն աստղաբաշխական գումարներ են ստանում օտարերկրյա ֆիրմաներից. «Ժողովուրդ»ՔՊ-ն գլխավոր դատախազի հաշվետվությունը վերածելու է ընդդիմության դատաստանի․ «Հրապարակ»Ռոբերտ Քոչարյանը «Հայաստան» խմբակցության պատգամավորներին հորդորել է ակտիվ լինել թե՛ խորհրդարանում, թե՛ փողոցային պայքարում. «Ժողովուրդ»Կիլիան Մբապպեն դոպինգ թեստ է հանձնելՓաշինյանը կրկին «ՔՊ» նիստ է գումարել Թուրքիան դատի է տվել ԻսրայելինՀՀ-ն զավթած 5-րդ շարասյունը ունի միայն ոստիկանություն և պատերազմով մարդկանց սպառնալու տեռոր․ Դանիելյան Տավուշում սահմանազատման և սահմանագծման գործընթացում պետք է հաշվի առնվի բնակչության անվտանգությունը Զինված ավազակային հարձակում՝ Երևանում․ դեպքի վայրում հայտնաբերվել է մարտական ատրճանակ Բաքվում հակահայկական պատումները դպրոցում վերջին տարիներին զուգորդվում են ռազմականացվածության աճով Պայքարը վճռական փուլ է մտնում, վաղը կներկայացնենք հետագա քայլերը․ Գառնիկ Դանիելյան Ավանեսյանի գոլը հաղթանակ է պարգևում Բալթիկային գավաթային խաղում Վարդահովիտում գետի վարարման հետևանքով քաղաքացիները չեն կարողացել անցնել գետի մյուս ափ Կիպրոսը ողջունում է ՀՀ և Ադրբեջանի կողմից Ալմա Աթայի հռչակագիրը դելիմիտացիայի հիմք օգտագործելը Հարյուրավոր հատուկջոկատայիններ՝ Կիրանցում, իրավիճակը մնում է լարված․ ՈՒՂԻՂԵրևանում տրանսպորտային հավաքակայանը կհամալրվի 15 նոր տրոլեյբուսով և 171 նոր ավտոբուսով (տեսանյութ) 4-րդ օրն է՝ Սրբազանի դեմ սուտ մատնություն կատարելու հաղորդման առթիվ վարույթ չկա Քյոխը` Արցախի պայթեցված կամուրջների, հերոս նահատակների և Մատաղիսի զորամասի մոլորված զինվորների մասին (տեսանյութ) Կգնանք ԱԺ-ում իմպիչմենտի նախաձեռնմանը, երբ փողոցում կլինի անհրաժեշտ և բավարար ուժ․ Սաղաթելյան Երկու նոր ավտոբուսները Երևանում հարվածել են իրար, կա ԲԿ տեղափոխված քաղաքացի (տեսանյութ) Զելենսկիին նախազգուշացվել է ճակատում աղետալի վիճակի մասինՍրբազանը պոլին նստած ա, դուք հպարտ կանգնած եք, լա՞վ եք զգում. քաղաքացին` ոստիկաններին (տեսանյութ) Ամոթ չե՞ք զգում, որ ադրբեջանցիները Փաշինյանի եթերի տակ գրում են կեցցե Նիկոլն ու ՀՀ ոստիկանությունը (տեսանյութ) ԱՄՆ-ում նշել են, թե ով է կազմակերպել 2014 թվականին Օդեսայի սպանդըԴանակահարություն՝ Երևանում․ հարազատ եղբայրները գումարային հարցի շուրջ վիճաբանել են 3 անձանց հետ Կիրանցում կրկին լարված իրավիճակ է․ ՈՒՂԻՂ Ողջունում եմ ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանների սահմանազատման մասին համաձայնագիրը․ Կուլեբա Վաղը տեղի կունենա Վազգեն Մանուկյանի գործով դատական նիստը ՀՀ-Ադրբեջան սահմանազատման հանձնաժողովների պայմանավորվածությունը առաջընթաց է խաղաղության օրակարգում ՀՀ և ՌԴ ամենամյա երիտասարդական համաժողովն այս տարի կանցկացվի Գեղարքունիքի մարզում
Մշակույթ

Ապահայկականացման քարոզի ներքո Արցախի վանքերի իրական ճարտարապետությունը կարող է աղավաղվել, արձանագրությունները ջնջվել

2023 թվականի սեպտեմբերի 19-20 ռազմական ներխուժման հետևանքով Ադրբեջանը օկուպացրեց Արցախի ամբողջ տարածքը: Ադրբեջանական վերահսկողության տակ հայտնվեցին նաև միջնադարյան Արցախի նշանավոր գիտակրթական, հոգևոր կենտրոնները՝ Գանձասարի և Ամարասի վանական համալիրները, որոնք դարեր ի վեր ունեցել են համահայկական նշանակություն: Այս մասին գրում է Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում իրականացնող կայքը:

Պաշտոնական Ադրբեջանը անմիջապես թիրախավորեց Գանձասարի և Ամարասի վանական համալիրները՝ հայտարարելով, որ ադրբեջանական կողմը «ազատագրել է» աղվանական նշանավոր սրբատեղի-ուխտատեղիները: Այս տեղեկատվության տարածումից հետո ադրբեջանական քարոզչամեքենան սկսեց լայնորեն տարածել հակագիտական և կեղծ, ակնհայտ քարոզչական բնույթ ունեցող ինֆորմացիոն ներհոսքեր վանքերի մասին: Առաջինը դա արեց մշակույթի նախարարությունը, որից հետո այդ գործին լծվեց լրատվական դաշտը՝ իր տարբեր ներկայացուցիչներով և այսպես կոչված փորձագետներով:

2023 թվականի հոկտեմբերի 6-ին Բաքու թիվի հեռուստալիքով ներկայացվեց ծավալուն մի տեսահաղորդում, որի թիրախը Գանձասարի, Ամարասի և Դադիվանքի վանական համալիրներն էին: Մասնավորապես հայտարարվեց, որ հիշյալ վանքերի «ազատագրումից» հետո ամբողջ աշխարհի գիտական հանրույթը և հատկապես պատմաբանները հնարավորություն կստանան տեղում համոզվելու և տեսնելու հայկական զեղծարարությունը:

Սակայն այս տեսանյութում ակնհայտ տարակուսանք է առաջացնում պաշտոնական Ռուս ուղղափառ եկեղեցու Բաքվի թեմական քարտուղար, վարդապետ Ալեքսիյ Նիկոնորովի հայտարարությունները: Վերջինս, խոսելով Գանձասարի և Ամարասի վանական համալիրների մասին, նշում է, որ դրանք Կովկասյան Աղվանքի ճարտարապետության լավագույն օրինակներն են և մշտապես եղել են Կովկասյան Աղվանքի հոգևոր և մշակութային կենտրոններ: Ոչ մի խոսք վանքերի իրական պատկանելության մասին: Ռուս հոգևորականը, ակնհայտ խեղաթյուրելով և փոփոխելով պատմական իրողությունները, հանդես է գալիս նաև մեկ այլ ծայրահեղ անհանդուրժողական հայտարությամբ՝ ըստ որի «նրանք, ովքեր իրենց տեր ու տիրական էին այդտեղ զգում, այդպես էլ չկարողացան 30 տարիների ընթացքում լցնել այդ վանքերը հոգևոր և կրոնական կյանքով, այլ կարողացան միայն արտադրել 3 աստղանի Գանձասար կոնյակը»:

Նման ակնհայտ անհանդուրժողական, ծայրահեղական հայտարարությունը բազմաթիվ հարցադրումների տեղիք են տալիս՝ ուղղված հենց ռուս ուղղափառ եկեղեցուն:

Րիզվան Հուսեյնովը և Ուլվիա Հաջիևան հանդես եկան ավելի վտանգավոր թեզերով, համաձայն որի՝ Գանձասարի և Ամարասի վանական համալիրների արտաքին տեսքը, հարդարանքը զգալի կերպով փոխակերպված են հայերի կողմից վերջին 200 տարիների ընթացքում, երբ այդ վանքերը անցան Հայ Առաքելական եկեղեցուն, որի նպատակը վանքերի աղվանական լինելը թաքցնելն էր: Ադրբեջանական կողմը նշեց, որ իրենք փաստել են բոլոր այդ փոփոխությունները և զեղծարարությունները: Նշվեց նաև, որ ադրբեջանցի հետազոտողները այժմ հնարավորություն են ստանում տեղում աշխատելու:

Նման հայտարարությունները ակնհայտ վտանգ են ներկայացնում վանական համալիրների գոյությանը, քանի որ ապահայկականացման քարոզի ներքո այս վանքերի իրական ճարտարապետությունը կարող է աղավաղվել, հարյուրավոր հայերեն արձանագրություններ, խաչերը, խաչային հորինվածքները ջնջվել»: