Մեր նպատակն է տարբեր մարզաձևերից խոշոր մրցաշարերի անցկացումը Հայաստանում․ Փաշինյանը՝ Ուրսոյին Մանասյանը Ժնևում մասնակցում է Մարդու իրավունքների ազգային ինստիտուտների գլոբալ դաշինքի ամենամյա նիստինՎլադիմիր Գասպարյանի գործով հանրային մեղադրողը միջնորդեց պատիժ 11 տարի ժամկետով
Կոչ ենք անում իշխանությանը` առաջնորդվել այն մոտեցումներով, որոնք չեն մեծացնի անվտանգային սպառնալիքը
Արմավիրում վթարային ջրանջատում կլինիՓաշինյանը 7 օրով ԱՄՆ է գործուղում Պապոյանին. Նա մրցունակության փոխանակման ծրագրի է մասնակցելու Ռուսաստանը Ղրիմի կամրջի փոխարեն այլընտրանքքային ճանապարհ է գտելԱյսպիսի «հրաշք» միայն նիկոլական Հայաստանում է հնարավոր․ Սուրեն ՍուրենյանցՍա, ոչ թե, Նիկոլի ասած՝ «ֆորպոստից ազատվելու» գործընթաց է, այլ պետությունը բոլոր արտաքին ուժերից և բոլոր հարցերում խորը կախվածության մեջ գցելու թշնամական գործընթաց․ Արտակ ԶաքարյանՀանրապետության լեռնային մարզերի բարձրություններում գիշերը սպասվում է մինչև -1․․․-2 աստիճան ցուրտԻշխանության երեկվա տապալված ֆեյքային քարոզչութունն ինքնին խոսում է, որ մեծ է վախը․ Գեղամ Մանուկյան (տեսանյութ)Շարժումն համազգային է, տագնապը՝ համահայկական․ պատիվ է այս պայքարի շարքերում լինելը․ Լիլիթ ԳալստյանԶոհված հերոսի մոր կոչը հանրությանը«Ֆլեշ»-ի լցակայաններից մեկում արձանագրել են թերլիցքավորումԻնքն է ձախողել, դրա համար էլ ուզում ենք իր ձախողումները շտկել․ Միքայել ՍրբազանՀյուրասիրություն, երաժշտություն. Ինչպես են դիմավորում Սրբազանի առաջնորդած քայլերթի մասնակիցներին (տեսանյութ)Չեղավ, ո'չ անձրև եք նայում, ո'չ կարկուտ, ինչքան «նարկոբարոն» ու «գործակալ» կա հավաքել, եկել եք․ Բագրատ Սրբազանը կատակեց (տեսանյութ)5-րդ շարասյան «ֆոտոռոբոտը». հանքերի, թուրքերի «վկաներն» ու ռուսների «հակավկաները»Բագրատ Սրբազանը անձրևի ու կարկուտի տակ Նալբանդյանի «Ազատությունն» արտասանեց (տեսանյութ)«Freedom քաղբանտարկյալներին․ Տիկին դեսպան, Ձեր լռությունը ԱՄՆ ամոթն է». Դավիթ ՖիդանյանԻմ նկարները հրապարակողների հետ էլ նկար ունեմ, ուղղակի ամաչում եմ հրապարակել․ եկել են աջս համբուրել են, դիմացս էլ՝ խոնարհվել․ Բագրատ ՍրբազանԲագրատ Սրբազանը փոխեց երթուղին, բարձրացավ մերձակա ժայռոտ քարափները (տեսանյութ)Այս ամիս մենք պետք է անպայման վերցնենք Օդեսան և Խարկովը. Ռամզան Կադիրով Գնում ենք, միանանք երթին․ երթը մոտենում է Չարենցավանին (տեսանյութ) Մենք որդեգրել ենք Հայաստանում ինստիտուցիոնալ բարեփոխումներ իրականացնելու քաղաքականություն. Ալեն Սիմոնյանը՝ Ժիվկովիչին «Սիլ» ջուր եմ խմում․ Բագրատ Սրբազան
Ղուկասյան Նիկոլն եմ, բայց Փաշինյանը չէ՝ 10 տարեկան եմ․ աչաջուրցի Սևադայի որդին հոր հետ միացել է շարժմանը (տեսանյութ)
Մհեր Գրիգորյանը և Իվանա Ժիվկովիչը քննարկել են Հայաստանում ՄԱԶԾ կողմից իրականացվող ծրագրերըՓոքրիկ հայրական մի խնդրանք բոլորին. ինչով կարող եք, օգնեք Լեո Նիկոլյանին. Տեր Սերոբ քահանաՍրբազանի հեղինակած երգի հնչյունների ներքո երթը շարունակվում է (տեսանյութ)«Կատուն էլ եկավ, արի', թաթիկով արա», «Կասեն, նոր տեխնոլոգիաներ եք բանեցնում». լրագրողը` Սրբազանին (տեսանյութ)Բոլորս հավաքվել ենք Սրբազան հոր շուրջը, այս ապօրինի սահմանազատման գործընթացը պիտի կասեցվի. Արսեն Գրիգորյան (տեսանյութ)
Չեմ եկել իմ վարչապետ լինելու հարցն այստեղ քննարկելու, եկել եմ Բագրատ Սրբազանին և մեր ժողովրդին աջակցելու․ Արման Թաթոյան
«Հորդորում ենք միանալ «Տավուշը հանուն Հայաստանի» շարժման կազմակերպած երթին»․ ՀԱՍԵ Արցախի թեմի կոչը Երևանում շտապօգնության բժիշկը 20-ամյա աղջկան իր մեքենայում ներարկում է արել, բռնի ուժով համբուրել, չի թողել դուրս գա35 հազար գերմանացի զինվորներ պատրաստ են աջակցել մեր դաշնակիցներին. Օլաֆ ՇոլցԵս ճանապարհ եմ անցնում Բագրատ Սրբազանի հետ և կուսակցական որևէ հարց ինձ չի հետաքրքրում. Թովմաս Առաքել
Ադրբեջանցի զինծառայողները հիմա Կիրանց գյուղի մատույցներում են. Գառնիկ Դանիելյան
ՔՊ-ից եղել են բանագնացներ, ովքեր եկել են համոզելու, որ շարժումը դադարեցվի․ Բագրատ ՍրբազանԳազայի բնակիչները շարունակում են տառապել օդային հարվածներից, հիվանդություններից և նույնիսկ սովից. ՄԱԿ-ի պաշտոնյան «անմարդկային» է որակել Իսրայելի գործողությունները Կրեմլում սկսվել է Պուտինի երդմնակալության արարողությունը (ուղիղ)Բարի լու՜յս Սոլակից․ հաջորդ կանգառը՝ Չարենցավան (տեսանյութ)25-ամյա երիտասարդը, ատրճանակը պահելով 70-ամյա կնոջ դեմքին, քաշելով հափշտակել է նրա պայուսակը. նա կալանավորվել էԸնդդիմությունն արտահերթ ընտրության համար վայր կդնի մանդատները, բայց Փաշինյանը չպետք է մնա որպես վարչապետի պաշտոնակատար․ Արթուր ԽաչատրյանՎերջ տվեք կեղծ տեղեկատվությանը. Բագրատ Սրբազանը հենց առաջին օրվանից մեկնել է Շուշի և ողջ շրջանում եղել է զինվորների ու խաղաղ բնակիչների կողքինԱԺ պատգամավորի առաջնային պարտականությունն ԱԺ նիստերին մասնակցելն է. Վարդանյանն ասաց՝ ինչու Տավուշ չի գնումԳոյապահպանության փուլերում «միակ սոցիալ-հոգեբանական կառուցվածքը, որ չի կազմաքանդվում ամբողջությամբ, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին է․ ՍիմոնյանԲագրատ Սրբազանի գլխավորած շարժումը երթով գալիս է Երևան. օր 4–րդ (տեսանյութ)Օդից վերցրած պնդումներ են․ Հովհաննիսյանը՝ ՔՊ-ականների Բագրատ Սրբազանի շարժմանը միանալու ցանկության մասինԱշոցք. Բավրայում ձյուն է եկել (լուսանկարներ)
Մշակույթ

Ստեփանակերտում ադրբեջանցիները ոչնչացրել են Արցախի հերոս Աշոտ Ղուլյանի հուշաքարը

2024 թվականի փետրվարի սկզբին ադրբեջանական թելեգրամյան ալիքից պարզ դարձավ, որ ադրբեջանցիները ոչնչացրել են Աշոտ Ղուլյանի (Բեկոր) հուշաքարը։ Այն պատրաստել էր քանդակագործ Յուրի Սամվելյանը՝ 1996 թվականի Արցախի ամենամյա սիմպոզիումի շրջանակներում, գրում է monumentwatch.org-ը։

Սիմպոզիումի ավարտից հետո հուշարձանը տեղադրվել էր Ստեփանակերտի մանկական պուրակում, այնուհետև՝ 1997-1998 թվականներին տեղափոխվել Աշոտ Ղուլյանի անունը կրող պուրակ։ 2020 թվականի ռազմական գործողություններից հետո պուրակը և հուշաքարի շրջակայքը վերանորոգվել է։ Հուշաքարն իրենից ներկայացնում է բազալտե հսկայական մի ժայռաբեկոր (ասեք նմանություն բերելով հերոսի «Բեկոր» անվան հետ), որի վերնամասում՝ «ժայռից դուրս է գալիս» Աշոտ Ղուլյանի դիմաքանդակը: Ժայռի ստորոտում քանդակված է  վիրավոր զինվոր դիմացը վահան։ Վահանի կենտրոնում Գանձասարի Սբ․ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու գմբեթի մեկենասի քանդակն է՝ գլխավերևում եկեղեցու մանրակերտով հանդերձ: Հուշաքարի վրա Աշոտ Ղուլյանի սիրած արտհայտությունն է. «Ես ծովն եմ սիրում»: Հերոսն իր հարցազրույցներում նշում էր, որ խաղաղության պայմաններում մի նավ է պատրաստելու և շրջելու աշխարհով մեկ։

Հուշարձանի հրապարակային ոչնչացումը և դրա տարածումը խոսում է Ադրբեջանի կողմից Արցախի անկախության շրջանի հուշարձանների ոչնչացման հստակ և ծրագրային քաղաքականության մասին։

Մեր արձագանքը

Համաձայն «Զինված հակամարտությունների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության մասին» 1954 թվականի Հաագայի կոնվենցիայի 4-րդ հոդվածի՝ արգելված է մշակութային ժառանգության հանդեպ վանդալիզմի, գողության, կողոպուտի, յուրացման, թշնամանքի և հաշվեհարդարի ցանկացած գործողություն։

Հուշարձանի բացահայտ ոչնչացումը խախտում է նաև Հաագայի արդարադատության միջազգային դատարանի 2021 թվականի դեկտեմբերի 7-ի որոշումը, որի համաձայն «Ադրբեջանը պարտավոր է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ կանխելու և պատժելու վանդալիզմի և պղծման գործողությունները, որոնք իրականացվում են հայկական մշակութային ժառանգության նկատմամբ․․․» (International Court of Justice, Application of the International Convention on the Elimination of All Forms of Racial Discrimination (Armenia v. Azerbaijan), 7 December 2021, No. 2021/34)։

«Համաշխարհային մշակութային և բնական ժառանգության պաշտպանության մասին» ՅՈՒՆԵՍԿՕ-ի 1972 թ. կոնվենցիան որևէ ժողովրդի ժառանգության ոչնչացումը համարում է աշխարհի բոլոր ժողովուրդների ընդհանուր հարստության կործանարար աղքատացում և շեշտում դրա բացառիկ արժեքների պահպանության անհրաժեշտությունը (Convention Concerning the Protection of the World Cultural and Natural Heritage, հոդված 6)։ Իսկ ըստ Միջազգային քրեական դատարանի 8-րդ հոդվածի՝ օկուպացված տարածքներում «Արգելվում է դիտավորյալ ուղղորդել հարձակումները կրոնին, կրթությանը, արվեստին, գիտությանը կամ բարեգործական նպատակներին նվիրված կառույցների, պատմական հուշարձանների, հիվանդանոցների, վրա, եթե դրանք ռազմական թիրախներ չեն» (https://www.icc-cpi.int/resource-library/documents/rs-eng.pdf):