Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմն արդեն լքել է ԼՂ-ն, մնացած մասը կլքի այն մինչև մայիսի վերջ Ավանեսյանը ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել Տավուշում ձերբակալված Սուրեն Պետրոսյանը ազատ է արձակվում․ ՈՒՂԻՂԳեղարքունիքում և Կոտայքում հարկադիր քարաթափման աշխատանքներ են կատարել Ամերիկացիները պատրաստում են Ուկրաինային օգնության ամենամեծ փաթեթներից մեկըԿոտայքում՝ հյուրանոցում, հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ հոսպիտալացվել է Մոմավառություն՝ ի հիշատակ Փաշինյանի շարասյան կողմից վթարի ենթարկված Սոնա Մնացականյանի․ ՈՒՂԻՂԵԱՏՄ-ն ՀՆԱ-ի աճով նկատելիորեն առաջ է Եվրամիությունից․ Միշուստին Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղին փակ է Նոյեմբերյանի հատվածում Ոստիկանների բազմություն են հավաքել Սոնայի զոհվելու վայրում Փակ է Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհը (տեսանյութ)
Տավուշում սահմանային 28 սյուն է տեղադրվել, կատարվել է նախատեսված աշխատանքների մոտ 35 %-ը
ԵՄ դեսպանի հետ հանդիպմանը մատնանշեցինք Բաքվի բանտերում գտնվող Արցախի նախկին ղեկավարների խնդիրը Պետական դավաճանություն կատարելու համար հետախուզվում են Վահան Մարտիրոսյանը և Սյուզան Ջաղինյանը Դատախազության համագործակցությունը ԵՄ-ի և ԵԽ-ի հետ վերջին տարիներին թևակոխել է զարգացման նոր փուլ Ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 95 դեպքՍտամբուլում դատարանը ցմահ ազատազրկման է դատապարտել 2022 թվականի նոյեմբերին ահաբեկչություն կատարելու համար մեղադրվող կնոջըՀՀ ֆինանսների նախարարն ընդունել է ԵՄ դեսպան Վասիլիս ՄարագոսինՀնարավորություն՝ աշխատանք փնտրողների և գործատուների համարԱյս փուլում, երբ համախմբման խնդիրը շատ սուր է, ես դեմ եմ «իսկ ինչ էր անում էնինչը 2018-ին» տիպի «սանրերին». ՎրթանեսյանՎահագն Խաչատուրյանն ընդունել է Սոցապնախարարին Հողի հետ խլում են անմահացած որդիներին․ զոհվածի հայր
«Բռնությունով կեթաս, կիմանաս` ինչ ես արել, ոստիկանության ծառայողին էդքան դուխով տղա ես, որ կարաս բրդե՞ս». միջադեպ` պարեկային ծառայողի և քաղաքացու միջև (տեսանյութ)
Ոստիկանները բիրտ ուժի գործադրմամբ բերման ենթարկեցին պատգամավոր Արթուր Խաչատրյանին և այլ ցուցարարների (տեսանյութ)
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են ՈՒՂԻՂ. Քաղաքացիները փակել են Երևան-Սևան մայրուղու Հրազդանի հատվածը, լարված իրավիճակ է Ապրիլի 26-ից ստացած հայտերը չեն դիտարկվելու. «Հայաստան-Արցախ» համահայկական ֆորումի կազմկոմիտե Դադարեցնել թշնամու հետ բանակցությունները, դուրս գալ փողոց, կազմակերպել գործադուլներ․ «Կամք»Նիկո՛լ, դու ճիշտ չես, դու սխալ ես. ակցիա կառավարության դիմաց (տեսանյութ)ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնիցԱդրբեջանի և Հայաստանի միջև հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելու շանսերը երբեք ավելի մեծ չեն եղել․ Օլաֆ ՇոլցԴու վաստակել ես այս հաջողությունը, վայելի՛ր պահը. Յուրա Մովսիսյանը շնորհավորել է Հենրիխ ՄխիթարյանինՏարածաշրջանում թիվ 1 խաղաղություն հաստատողը Ռուսաստանի Դաշնությունն է. ԱԺ–ի դիմաց բողոքի ակցիա է (տեսանյութ)Բրիտանացիները պատրաստվում են թագավորի մահվանը
Ականազերծման աշխատանքներ իրականացնողներից որոշներն ազատման դիմում են գրել․ պատգամավոր
ՄԻՊ-ի ներկայացուցիչներն այց են իրականացրել Սևանի հոգեկան առողջության կենտրոնԼևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցիցՄենք այսօր Հայաստանի լինելիության հարցն ենք լուծում և լուծելու՛ ենք. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկարով տարածվող հայտարարությունը կեղծ է (լուսանկար)
Երեկոյան հայտարարություն է հնչելու, անակնկալներ են լինելու դրա մեջ. Աբրահամ Գասպարյանը` Տավուշից (տեսանյութ)
Պետությանը պատճառված 12 մլրդ 155 մլն դրամ վնաս է վերականգնվել 2024թ․ առաջին եռամսյակում ՔԿ-ում քննվող քրեական վարույթներով Անցումային փուլի երաշխավորը պետք է լինի շարժման առաջնորդը, իսկ ընտրությունը պետք է համապատասխանի Հոգևոր Հայաստանի իդեալին․ քաղաքագետԻսպանիան Ուկրաինային կտրամադրի Patriot հրթիռներՀայաստանի համար ընդհանրապես տարբերություն չկա, թե որտեղից կգնի․ ՔՊ-ական պատգամավոր Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասինՄահացել է լրագրող և խմբագիր Հայկ Ջանփոլադյանը«Ինչպե՞ս կարող եք պահանջել ՀԱՊԿ-ից գործողություն այն դեպքերում, երբ Հայաստանի ղեկավարությունը ինքն է կոնկրետ բնակավայրեր Ադրբեջանին հանձնելու որոշում կայացրել»․ Մարիա Զախարովա
Փակ է Գյումրի-Վանաձոր ճանապարհը (տեսանյութ)
Օկուպացված Ակնայում փակվում է ռուս-թուրքական համատեղ մոնիթորինգի կենտրոնըԱպրիլի 26-ի ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկանՆիկոլ Փաշինյանը հաստատել է ՄԻԵԴ-ում առաջադրվող ՀՀ դատավորների ցանկը. ովքեր են 3 թեկնածուները
Քաղաքականություն

Ադրբեջանը կիրառել է տարբեր տրամաչափի զինատեսակներ, նռնականետեր, հարվածային անօդաչու թռչող սարքեր. Արցախի ՄԻՊ-ը դիմել է միջազգային կառույցներին

2022թ. օգոստոսի 1-ից Արցախի Հանրապետության տարբեր ուղղություններով ադրբեջանական կողմը վարել է ագրեսիվ ռազմական գործողություններ՝ կիրառելով տարբեր տրամաչափի զինատեսակներ, նռնականետեր, հարվածային անօդաչու թռչող սարքեր։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը: 

«Այս ամենը կատարվում է այն պարագայում, երբ 2020 թվական նոյեմբերից կողմերի համաձայնությամբ հաստատվել է հրադադար և Արցախում տեղակայվել են ռուսական խաղաղապահ ուժեր՝ Արցախի ժողովրդի խաղաղությունն ապահովելու համար։
Սա խոսում է այն մասին, որ խաղաղություն Արցախում պատշաճ կերպով չի հաստատվել, իսկ ադրբեջանական կողմը չի կատարում հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները՝ ամենատարբեր առիթներ օգտագործելով ուժի կիրառմամբ այս կամ այն հարցերի շուրջ զիջումներ պարտադրելով։

Ադրբեջանն իր ցանկացած պահանջ զուգորդում է ուժի կիրառմամբ կամ ուժի կիրառման սպառնալիքով՝ կոպտորեն խախտելով միջազգային իրավունքի հիմնարար դրույթները։
Տարբեր հարցերի վերաբերյալ տարվող բանակցությունների ընթացքում հայկական կողմը ստիպված է լինում գնալ զիջումների, որի հետևանքով կոպտագույն ձևով խախտվում են մարդկանց ամենատարրական իրավունքները՝ ընդհուպ կյանքի իրավունքը։ Ռուսական խաղաղապահների չհաստակեցված մանդատի և խիստ սահմանափակ թվակազմի պատճառով փխրուն ու հարաբերական խաղաղությունը պարբերաբար վտանգվում է։ Իսկ Արցախի ժողովուրդն իր իրավունքների պաշտպանության համար նորից պայքարում է միայնակ։

Միջազգային տարբեր դերակատարների կողմից պարբերաբար հնչում են խաղաղության հաստատմանն աջակցող հայտարարություններ։ Որտե՞ղ է այդ աջակցությունը։ Որտե՞ղ են համանախագահող երկրների իրական քայլերը տեղում մարդկանց իրավունքները պաշտպանելու, մարդկանց կյանքերը փրկելու, մարդկանց խաղաղ կենսագործունեությունն ապահովելու հարցում։ Որտե՞ղ են ՄԱԿ֊ի, ԵԽ֊ի կամ ԵԱՀԿ֊ի գործողությունները։ Թե՞ ամեն ինչ ուղղակի սին խոսքերի մակարդակում է։
Աշխարհի այլ կետերում տեղի ունեցող հակամարտությունների վերաբերյալ միջազգային մեդիան մեկ րոպե անգամ չի լռում, միջազգային կազմակերպությունները հանդես են գալիս հայտարարություններով, աննկարագրելի ծավալների աջակցություն են ցուցաբերում, իսկ Արցախի ժողովրդին, որ տասնյակ տարիներով ուղղակի պայքարում է ադրբեջանական բռնապետության դեմ, անտեսում են։

Միջազգային կառույցների հարգելի՛ գործընկերներ, ձեր անհետևողականության, հակամարտությունը փորձագիտական դաշտում քննարկելուց այն կողմ չանցնող գործողությունների հետևանքով Ադրբեջանը իրեն անպատժելի է զգում ու դիմում է ամենատարբեր լկտիությունների։

Միթե՞ կարելի է այսքան բացահայտ երկակի ստանդարտներով առաջնորդվել, միթե՞ կարելի է քաղաքական շահերից կուրանալ ու անտեսել մարդկանց ու նրանց իրավունքները»,-գրել է Ստեփանյանը: