Թբիլիսիում չեղարկվել են Գալկինի, Մելաձեի և Մակարևիչի համերգները
Թբիլիսիում չեղարկվել են Մաքսիմ Գալկինի, Վալերի Մելաձեի, ինչպես նաև Ուկրաինային աջակցող «Машина времени» խմբի համերգները, հայտնում է «ՌԻԱ»-ն` հղում անելով տոմսերի վաճառքի ծառայությամբ զբաղվող Biletebi.ge ծառայությանը:
«Օրերս հայտնի դարձավ, որ, չնայած հազարավոր տոմսերի վաճառքին, երեք համերգների կազմակերպիչներին մերժել են միջոցառման անցկացումը տվյալ Սպորտի պալատում. պատճառը վերանորոգման աշխատանքներ են։ Անհավանական է, որ մասնավոր կազմակերպությունը սեփական նախաձեռնությամբ հրաժարվում է եկամուտներից և իր հեղինակությունը վնասելու քայլեր է անում։ Ակնհայտ է, որ դա տեղի է ունեցել քաղաքական համատեքստում»,– ասված է հայտարարությունում:
Նշվում է, թե չեղարկում են այն արտիստների ելույթները, որոնք բացահայտ աջակցում են Ուկրաինային և, որոնց աջակցում են ուկրաինացիները։