Ղազախստանը հերքել է Ռուսաստանի հետ սահմանի փակման մասին տեղեկությունը
Ղազախստանի ազգային անվտանգության կոմիտեն իր կայքում հերքել է Ռուսաստանի հետ սահմանին անցակետերի փակման մասին տեղեկությունը։ Այս մասին գրում է Gazeta.ru-ն։
«Սոցիալական ցանցերում և ակնթարթային մեսենջերներում տեղեկություններ են տարածվում ղազախ-ռուսական սահմանի անցակետերի ենթադրյալ փակման մասին։ Տեղեկացնում ենք, որ Ղազախստանի բոլոր անցակետերն աշխատում են բնականոն հունով»,- ասված է հաղորդագրությունում։
Անվտանգության կոմիտեն հավելել է, որ սահմանի փակման մասին պաշտոնական տեղեկություն չկա։