Իսրայելը արևմտյան երկրներին և ՆԱՏՕ-ին հետախուզական տվյալներ է փոխանցել Իրանի և Ռուսաստանի մասին
Վերջին շաբաթների ընթացքում Իսրայելը տասնյակ արևմտյան երկրների և ՆԱՏՕ-ի պաշտոնյաների է տրամադրել Ռուսաստանին իրանական զենք վաճառելու վերաբերյալ հետախուզական տեղեկատվություն, հայտնում է ամերիկյան Axias հրատարակությունը:
Սա վկայում է Իսրայելի քաղաքականության փոփոխության մասին թե՛ Իրանի, թե՛ Ուկրաինայի պատերազմի նկատմամբ։ Իսրայելը մինչև այս ամիս չէր բարձրացնում Մոսկվային իրանական զենք մատակարարելու հարցը՝ Ռուսաստանի հետ հարաբերություններում լարվածությունից խուսափելու համար:
Իսրայելի իշխանություններն ակնկալում են ռուսական բանակին իրանական ռազմական օգնության հետ կապված իրավիճակը օգտագործել որպես Միջազգային ճնշումը Թեհրանի վրա մեծացնելու միջոց։