Ալիևը Խորվաթիայի վարչապետի հետ զրույցում դարձյալ բողոքել է Հայաստանից
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Դավոսում հանդիպել է Խորվաթիայի Հանրապետության վարչապետ Անդրեյ Պլենկովիչի հետ, հայտնում է Ադրբեջանի ղեկավարի պաշտոնական կայքը։
Զրույցի ընթացքում քննարկվել են ականազերծման ոլորտում համագործակցության հարցեր։ Ալիևը նշել է, թե Հայաստանը մեծ թվով ականներ է տեղադրել այսպես կոչված Ադրբեջանի տարածքում։ Նա նշել է, որ 2020 թվականի նոյեմբերի 10-ից՝ ռազմական գործողությունների ավարտի օրվանից մինչ օրս, ականների պայթյունների հետևանքով զոհվել կամ վիրավորվել է Ադրբեջանի մոտ 300 քաղաքացի։
Զրույցի ընթացքում քննարկվել են նաև էներգետիկայի ոլորտում համագործակցության հարցեր։ Ընդգծվել է էներգետիկ ոլորտում Եվրամիության հետ Ադրբեջանի ռազմավարական գործընկերությունը։