Սպիտակ տանը բարձրաստիճան պաշտոնյայի հրաժարական է տեղի ունեցել
Սպիտակ տան աշխատակազմի ղեկավար Ռոն Քլեյնը պատրաստվում է առաջիկա շաբաթներին լքել պաշտոնը։ Ակնկալվում է, որ նա կփոխարինի վարչակազմի Կորոնավիրուսի դեմ պայքարի նախկին համակարգող Ջեֆրի Սայնցին:
Այս մասին Associated Press-ին հայտնել են գործին ծանոթ մարդիկ։
Նրանք խոսել են անանունության պայմանով, քանի որ իրավասու չեն հրապարակայնորեն քննարկել ԱՄՆ նախագահի ծրագրերը մինչև պաշտոնական հայտարարությունը։
The Washington Post-ը և Reuters-ը հայտնում են նաև, որ Սայնցը կգլխավորի Սպիտակ տան աշխատակազմը։
Ջեֆրի Սայնցը 2021 թվականի հունվարից մինչև 2022 թվականի ապրիլը եղել է նախագահի խորհրդական և կորոնավիրուսի դեմ պայքարի համակարգող։ Քլայնը Սպիտակ տան աշխատակազմի ղեկավարի պաշտոնը զբաղեցնում է 2021 թվականի հունվարի 20-ից։