Ստամբուլի «Սուրբ Փրկիչ» հայկական եկեղեցում հրդեհ է բռնկվել. կան զոհեր
Ստամբուլի «Սուրբ Փրկիչ» («Սուրբ Փրկիչ») հայ կաթոլիկ եկեղեցում բռնկված հրդեհի զոհերի թիվը հասել է երկուսի: Որոնողական աշխատանքների արդյունքում դեպքի վայրում հայտնաբերվել է եւս մեկ ծխականի դի, այսօր՝ հունվարի 24-ին, eadaily.com-ի փոխանցմամբ, այդ մասին հայտնում են թուրքական լրատվամիջոցները։
Հրդեհի վայր են այցելել Ստամբուլի Բեյօղլու շրջանի ղեկավար Մուստաֆա Դեմիրյալլին եւ Թուրքիայի հայ կաթոլիկ համայնքի հոգեւոր առաջնորդ Լեւոն Զեքիյանը։
Ստամբուլի նահանգապետարանի հաղորդագրության համաձայն՝ չորս մարդ տարհանվել է, իսկ երկու ծխից տուժածներ տեղափոխվել են հիվանդանոց։
Ներկա պահին տեղեկություններ չկան հրդեհի պահին եկեղեցու ներսում գտնվող ևս երկու հոգու ճակատագրի մասին։