Երեկ Արարատ Միրզոյանը խոստովանեց այն, ինչի մասին կռահում էինք բոլորս. Աշոտյան
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի ֆեյսբուքյան գրել է.
«Երեկ Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստի օրակարգում ներառված էր նաև հանդիպում-քննարկում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ:
Հատկանշական էր, որ այդ հանդիպումն իրականացվեց փակ ձևաչափով և մեզ հասանելի է միայն Արարատ Միրզոյանի ելույթի սղագրությունը, որ տեղադրված է ԱԳՆ պաշտոնական կայքում: Ցավոք, եվրոխորհրդարանականների հետ հարցուպատասխանի հատվածը հրապարակված չէ, ինչը, իհարկե, բազմաթիվ ենթադրությունների տեղիք է տալիս»: