Զելենսկին վաղուց դադարել է լինել Վլադիմիր Պուտինի հավանական զրուցակիցը. Պեսկով
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պատրաստվում էր պատերազմի, և ինքը վաղուց դադարել է լինել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հավանական զրուցակիցը։ Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով Զելենսկիի հայտարարությունները։
«Մենք գիտենք, թե ինչ խոստումներով է Զելենսկին ընտրվել նախագահ, բացարձակապես դժվար չէ ինքներս հիշել դրանք և հիշեցնել այն ընտրողներին, ովքեր Ուկրաինայում քվեարկել են նրա օգտին։ Նա Դոնբասի խնդիրը չլուծեց, Մինսկի պայմանավորվածությունները չկատարեց, ավելին, ինչպես պարզվեց, չէր պատրաստվում դրանք կատարել, պատրաստվում էր պատերազմի։ Ուստի, եկեք այսպես ձևակերպենք, նա ինքը վաղուց դադարել է լինել նախագահ Պուտինի հնարավոր հակառակորդը»,- ասել է Կրեմլի խոսնակը։
Բրիտանական Sky News հեռուստաալիքին տված հարցազրույցում Զելենսկին ասել է, որ հետաքրքրված չէ Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ բանակցություններով։