ՌԴ-ն ներկայացնող հայ թենիսիստ Կարեն Խաչանովը Australian Open-ում կրկին տեսախցիկին գրել է Արցախի մասին (տեսանյութ)

Ավստրալիայի բաց առաջնության կիսաեզրափակչի մասնակից Կարեն Խաչանովն ասում է, որ թենիսի առաջնության կազմակերպիչները իրեն չեն ասել, որ դադարեցնի Արցախին աջակցող ուղերձներ գրել։
Հիշեցնենք, որ հայկական ծագում ունեցող ռուսաստանցի 26-ամյա թենիսիստը խաղից հետո հեռուստատեսային տեսախցիկի օբյեկտիվի վրա գրել է այնպիսի հաղորդագրություններ, ինչպիսիք են՝ «Ամո՛ւր մնա, Արցախ» և «Շարունակի՛ր հավատալ մինչև վերջ: Արցա՛խ, դիմացի՛ր»։