47 օր անց երեխաները վերադարձել են Արցախ. հարազատները նրանց փուչիկներով են դիմավորել (տեսանյութ)

Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ եւ ուղեկցությամբ այսօր՝ հունվարի 27–ին, ընտանիքի հետ վերամիավորվելու նպատակով Հայաստանից Արցախ է տեղափոխվել 18 քաղաքացի, այդ թվում՝ երեխաներ։ Հակառակ ուղղությամբ՝ Արցախից Հայաստան էլ տեղափոխվել է 2 քաղաքացի։
Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Կարմիր Խաչի հայաստանյան գրասենյակի հաղորդակցման եւ կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։