Կատեստավորվեն երաժշտական, արվեստի և մարզադպրոցների մանկավարժները. նախարար (տեսանյութ)
«Կարգի հաստատումից հետո մեր արտադպրոցական հաստատությունների մանկավարժ աշխատակիցներն ունենալու են հնարավորություն դիմելու կամավոր ատեստավորման և դրա արդյունքում նաև լրավճարներ ստանալու»: Այս մասին կառավարության նիստում հայտնեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:
Նախարարը զեկուցեց պետական կամ համայնքային կազմակերպությունների արտադպրոցական ծրագրեր իրականացնող մանկավարժական աշխատողների կամավոր ատեստավորման և ՀՀ պետական բյուջեից լրավճարի տրամադրման կարգը սահմանելու մասին նախագիծը:
Անդրեասյանի խոսքով՝ առաջին փուլով կարող են դիմել երաժշտական և արվեստի դպրոցների դաշնամուրի և երաժշտության տեսության՝ սոլֆեջոյի և երաժշտական գրականության ուսուցիչները, ինչպես նաև մարզադրպրոցների ազատ ոճի ու հունահռոմեական ըմբշամարտի, սամբոյի և ձյուդոյի մարզաձևերի մարզիչները:
«Ատեստավորման արդյունքում 70-ից 79% արդյունքի դեպքում կգործի 8600 դրամ լրավճար, որը ներառում է հարկերը և տուրքերը և դրանք հանած մարդիկ մաքուր կստանան 60 հազար դրամ, 80-ից 89% ապահովելու դեպքում լրավճարը կկազմի առանց հարկերի և տուրքերի 80 հազար դրամ, իսկ 90-ից 100% արդյունք ցուցաբերելու դեպքում կստանան մաքուր 100 հազար դրամ լրավճար»,- տեղեկացրեց ԿԳՄՍ նախարարը:
Նրա խոսքով՝ ատեստացիաներին կարող են մասնակցել նաև չաշխատող մանկավարժները, հետագայում այդ արդյունքներով աշխատանքի անցնելու հեռանկարով: