Խնդրում եմ մի քննադատեք մեզ. նստելն ու միշտ սգի մեջ մնալը մեզ չի ուժեղացնելու. Աղաս Մանուկյան
Դերասան Աղաս Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Բոլորս էլ հասկանում ենք երկրի ծանր վիճակը, ցավն ու տրամադրությունը, բոլորս էլ մարդ ենք, անզգա չենք, բոլորիս էլ մայր ա բերել լույս աշխարհ, բայց խնդրում եմ մի քննադատեք մեզ, էն մարդկանց ովքեր պետք է զբաղվեն իրենց հիմնական գործով, նկարահանվեն, խաղան ներկայացումներ, սա մեր գործն է, ու նաև փորձելով բոլորիս մի պահ կտրել առօրյայից:
Նստելն ու միշտ սգի մեջ մնալը մեզ չի ուժեղացնելու»: