Բոլորս հավաքվել ենք Սրբազան հոր շուրջը, այս ապօրինի սահմանազատման գործընթացը պիտի կասեցվի. Արսեն Գրիգորյան (տեսանյութ)Չեմ եկել իմ վարչապետ լինելու հարցն այստեղ քննարկելու, եկել եմ Բագրատ Սրբազանին և մեր ժողովրդին աջակցելու․ Արման Թաթոյան«Հորդորում ենք միանալ «Տավուշը հանուն Հայաստանի» շարժման կազմակերպած երթին»․ ՀԱՍԵ Արցախի թեմի կոչը Երևանում շտապօգնության բժիշկը 20-ամյա աղջկան իր մեքենայում ներարկում է արել, բռնի ուժով համբուրել, չի թողել դուրս գա35 հազար գերմանացի զինվորներ պատրաստ են աջակցել մեր դաշնակիցներին. Օլաֆ ՇոլցԵս ճանապարհ եմ անցնում Բագրատ Սրբազանի հետ և կուսակցական որևէ հարց ինձ չի հետաքրքրում. Թովմաս Առաքել
Ադրբեջանցի զինծառայողները հիմա Կիրանց գյուղի մատույցներում են. Գառնիկ Դանիելյան
ՔՊ-ից եղել են բանագնացներ, ովքեր եկել են համոզելու, որ շարժումը դադարեցվի․ Բագրատ ՍրբազանԳազայի բնակիչները շարունակում են տառապել օդային հարվածներից, հիվանդություններից և նույնիսկ սովից. ՄԱԿ-ի պաշտոնյան «անմարդկային» է որակել Իսրայելի գործողությունները Կրեմլում սկսվել է Պուտինի երդմնակալության արարողությունը (ուղիղ)Բարի լու՜յս Սոլակից․ հաջորդ կանգառը՝ Չարենցավան (տեսանյութ)25-ամյա երիտասարդը, ատրճանակը պահելով 70-ամյա կնոջ դեմքին, քաշելով հափշտակել է նրա պայուսակը. նա կալանավորվել էԸնդդիմությունն արտահերթ ընտրության համար վայր կդնի մանդատները, բայց Փաշինյանը չպետք է մնա որպես վարչապետի պաշտոնակատար․ Արթուր ԽաչատրյանՎերջ տվեք կեղծ տեղեկատվությանը. Բագրատ Սրբազանը հենց առաջին օրվանից մեկնել է Շուշի և ողջ շրջանում եղել է զինվորների ու խաղաղ բնակիչների կողքինԱԺ պատգամավորի առաջնային պարտականությունն ԱԺ նիստերին մասնակցելն է. Վարդանյանն ասաց՝ ինչու Տավուշ չի գնումԳոյապահպանության փուլերում «միակ սոցիալ-հոգեբանական կառուցվածքը, որ չի կազմաքանդվում ամբողջությամբ, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին է․ ՍիմոնյանԲագրատ Սրբազանի գլխավորած շարժումը երթով գալիս է Երևան. օր 4–րդ (տեսանյութ)Օդից վերցրած պնդումներ են․ Հովհաննիսյանը՝ ՔՊ-ականների Բագրատ Սրբազանի շարժմանը միանալու ցանկության մասինԱշոցք. Բավրայում ձյուն է եկել (լուսանկարներ)Բայրամովը խոսել է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման մասին
Կիրանց բնակավայրից 1800 մ հյուսիս տեղի է ունենալու պայթեցման աշխատանք. ՊՆ
Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրևԽորհրդարանական ճեպազրույցների ուղիղ հեռարձակումԳեղարքունիքի մարզի Գավառ համայնքի Կարմիրգյուղ բնակավայրում այսօր շչակ կգործարկվիՇարժման առանցքը. հաշվարկել յուրաքանչյուր քայլը․ «Փաստ»Արևմուտքի «շագանակները» այլոց տուժելու հաշվին․ «Փաստ»ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ. Լարսը բաց էԳերիներին այդպես էլ չվերադարձրին. Նիկոլ Փաշինյանի հերթական սուտը. Մաս 203. (տեսանյութ)․ «Ժողովուրդ» Ամեն տարի մեկ-երկու ոլորտում կիրականացվի կոռուպցիոն ռիսկերի գնահատում. նախագիծ․ «Փաստ»Աշխատանքի բաժանում․ «Հրապարակ»Էկոնոմիկայի նախարարությունը նկարազարդ տիկնիկ է գնել, իսկ ուժայինները՝ թանկարժեք ժամացույցներ. «Ժողովուրդ»Հրդեհ` Դեղատան փողոցում (լուսանկարներ)Հոգևորը, ազգայինը, ճշմարիտն՝ ընդդեմ անհայրենիքության, ազգուրացման, ստի ու խավարի․ «Փաստ»Փաշինյանն այսօր կմիանա ընդդեմ շարժմանն արշավին․ «Հրապարակ»Դավիթ Խաչատուրյանին ԱԺ գնալուց ետ էր պահել առողջական վիճակը, թե՞ այլ խորքային պատճառներ կան. «Ժողովուրդ»Նախապատրաստվում են. դպրոցներին հանձնարարական-շրջաբերական են իջեցրել. «Փաստ»Ագրարային համալսարանն ունի 340 միլիոն դրամի պարտավորություն գույքահարկի գծով․ «Հրապարակ»Երկրում տիրող իրավիճակը «փոխում» է Նիկոլ Փաշինյանի օրակարգը. «Ժողովուրդ»Ավտովթար՝ Սևան-Գավառ ավտոճանապարհին․ կան տուժածներ (լուսանկար)Մեծ աղմուկ բարձրացրած աշխարհաքաղաքական կոնֆերանս Մոսկվայում. ի՞նչ ծայրահեղական որակումներ է այն ստացել Արևմուտքի կողմից. «Փաստ»Վահե Ղազարյանը ճակատագրական ընտրության առջեւ է կանգնելուԿոռուպցիան մեր երկրում «անձեռնմխելի» է դարձել. «Ժողովուրդ»Փաշինյանը դժգոհ է. հակաքարոզչությունն ապարդյուն է անցնում. «Փաստ»Ֆինլանդիան սկսել է ռազմական տեխնիկա պահել ՆորվեգիայումԻսրայելի պաշտպանության բանակը կոչ է անում պաղեստինցիներին հեռանալ Ռաֆահ քաղաքիցԳոյության պայքարն այդ ե՞րբ դարձավ դասական քաղաքական իրադարձություն․ Բաբայան
Նիկոլը սադրանքների դիմելով հույս ունի, թե ՌԴ-ն 1-ինը հարված կհասցնի հայ-ռուսական հարաբերություններին․ Աշոտյան
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը շարունակում է երթը Ֆուտզալի Հայաստանի հավաքականը 32-րդն է ՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակում Անպատվության դարաշրջան․ զինվորի կյանքը վտանգելու գնով թշնամու առաջ բացում են ՀՀ դարպասները․ Ոսկանյան

Հայաստանի համար նախատեսված է Արցախի ճակատագրի կրկնությունը Թևանյան

Ովքեր և ինչու ողջունեցին կամ չողջունեցին Տավուշում Հայաստանի կողմից զիջումների գնալու որոշումը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանը:

Նա, մասնավորապես, նշել է.

«ՀՀ քաղաքացիները, բացի Նիկոլ Փաշինյանից, 5-րդ շարասյան ներկայացուցիչներից ու ՔՊԿ–ական մի քանի դրածոներից, սգի ու տագնապի մեջ են հայտնվել։ Ոչ մեկ չի ողջունում մեր հյուսիսային հատվածում թշնամու առաջխաղացումը, քանզի դրանից հետո ոչ թե 4 գյուղ, այլ մի հսկայական տարածք պարզապես դառնալու է ապրելու համար ոչ անվտանգ վայր։ Գումարած կոմունիկացիոն ու ենթակառուցվածքային համակարգերի փլուզումը։ Հարվածի տակ է հայտնվելու ամբողջ Հայաստանը։

Նիկոլ Փաշինյանը խաբում է, թե, իբր, Ադրբեջանի հետ սահմանագծման ու սահմանազատման են գնում և որոշել են դա սկսել Տավուշի մարզից։ Իրականում Փաշինյանը գնում է տարածքների զիջման՝ դիմացը ստանալով․․․ ոչինչ Հայաստանի համար և օգուտ անձամբ իր համար։ Անունը դրել են «անվտանգային ռիսկերի նվազեցում», բայց զիջումները ճիշտ հակառակն են ապահովելու։

Եթե սահմանազատում ու սահմանագծում լիներ, ապա մենք ամբողջական քարտեզին ծանոթ կլինեինք։ Մեզ, սակայն, քարտեզի մասին չեն ասում։ Դա նշանակում է, որ տեղի է ունենում հայկական պաշտպանական գծի փլուզում։ Ուրիշ ոչինչ։

Ուշագրավն այն է, որ Ադրբեջանի ու Հայաստանի ոչ լեգիտիմ որոշումը ողջունել են Թուրքիան, ԱՄՆ–ը և ԵՄ–ն (Ադրբեջանը ցնծության մեջ է)։ Չեն ողջունել Ռուսաստանն ու Իրանը։

Ողջունողների մոտիվացիան պարզ է։ Թուրքիան Ադրբեջանի հետ պատրաստվում է Հայաստանի ոչնչացմանն, ու Տավուշում արվելիք զիջումները ևս մեկ քայլ են այդ ուղղությամբ։

ԱՄՆ-ը և ԵՄ-ն չեն ուզում Հայաստանի ոչնչացում, բայց ուզում են ռուսական գործոնի զրոյացում Հայաստանում, թուրանական աշխարհի հզորացում որպես հակառուսական գործոն, ինչը Հայաստանի համար կանխորոշելու է Արցախի ճակատագրի կրկնությունը։ Եթե Արցախում «բնապահպաններով» շրջափակեցին, ապա այստեղ դա անելու են «սահմանապահներով»։

Արևմուտքի համար Փաշինյանի հակառուսական քայլերը գտածո են։ Թուրքիայի ու Ադրբեջանի համար՝ առավել ևս։ Առանց ռուսական միջնորդության ցանկացած սահմանազատում կոչվածը վերածվելու է Հայաստանի միակողմանի զիջումների ու բանն ավարտվելու է Ալեքսանդրապոլ-2-ով (դա լավագույն դեպքում)։ Սա Արևմուտքը լավ գիտի, բայց հայերից ավելի հայ լինելու պարտավորություն չունի։ Այսինքն՝ Փաշինյանի հարցերն ինքներս պետք է լուծենք։

Փաշինյանն արդեն հայտարարել է, որ զիջումներին զուգահեռ պետք է վերանան ռուսական ռազմական հենակետերը Տավուշում։ Արևմուտքին նա բացառապես այդ թեմայով է հետաքրքրում։ Վերջնական նպատակը Հայաստանից ռուսական 102-րդ բազան հեռացնելն ու Հայաստանի ուկրաինացումն ապահովելն է (Վրաստանում Արևմուտքը հակառուսական քաղաքականության իրականացումն ու տվյալ երկիրը մանրադրամ սարքելն ուզում է կյանքի կոչել վրացական ընդդիմության միջոցով)։

Եվ այսպես, Տավուշում մեր զիջումները բավարարում են Ադրբեջանի ժողովրդին, Թուրքիայի ժողովրդին, Արևմուտքի ժողովրդին ու անձամբ Նիկոլ Փաշինյանին։ Հայաստանի համար նախատեսված է Արցախի ճակատագրի կրկնությունը։

Ադրբեջանի ու Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը չպետք է վերածվի Հայաստանի ոչնչացման գործընթացի՝ «խաղաղության» և «ինքնիշխանության» լոզունգների ներքո։ Փաշինյանի քայլերը դրան են հանգեցնում։

Սա նշանակում է, որ մենք համազգային մեծ համախմբման պետք է գնանք, թույլ չտանք մեր բնական դաշնակիցների հետ հարաբերությունների փլուզում։

Իշխանափոխությունը դառնում է ազգային ազատագրական պայքարի կարևորագույն նախապայմանը»։